Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանը՝ «աթոռապաշտ իշխանիկների» եւ իրական պայքարողների մասին

Օգոստոս 08,2013 12:19 Share

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի համար հայ ժողովրդի վերջին տասնամյակի ռազմավարական նշանակության պատմական եւ իրական ձեռքբերումը հայկական պետականության վերականգնումն է եղել:

«Արձանագրենք, որ բոլոր մյուս հաջողությունները մեր պետականության վերականգնման ածանցյալներն են: Պետք է նկատի ունենանք, որ անկախության մասին երբեմն բացասական են խոսում, դրանք գիտակցության հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ են»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց պարոն Հայրիկյանը՝ նշելով, որ 40 տարի առաջ օգոստոսի 10-11-ին էր , որ «Անկախության հանրաքվեի ճանապարհով» ծրագիրը որդեգրվեց:

Հետո պարոն Հայրիկյանը պատմեց, որ հենց 40 տարի առաջ «Գեղարդ-Ս. Ստեփանոս-Հավուց Թառ-Գառնի երթուղով արտագնա նիստի ընթացքում վերջնականակապես որոշվեց ՝ ի տարբերություն մինչ այդ «անկախություն ամեն գնով» կարգախոս ծրագրի, որդեգրում ենք անկախություն հանրաքվեի ճանապարհով, որը նույնն է ազգային հարցի լուծում մարդու իրավունքների շեշտադրմամբ: Այդ ծրագիրն այնքան գրավիչ էր, այնքան միջազգային եւ մարդու իրավունքներից բխող, որ խորհրդային միության բոլոր սկզբունքային այլախոհները՝ բանտերում գտնվող, իրենց ազդարարեցին ԱԻՄ անդամներ»:

ԱԻՄ առաջնորդի համոզմամբ. «Եթե մենք կարգին ազգ լինեինք` կարգին ազգ նշանակում է կարգին իշխանություն ունեցող ազգ, ապա այս տարին լցված կլիներ քառասուն տարվա ոգով: Քառասուն տարի առաջ հայ ժողովուրդը որդեգրեց անկախություն հանրաքվեի ճանապարհով ծրագիրը, եւ այն տասնութ տարի անց իրականություն դարձավ… չենք ունեցել ոչ մի ազգային գործիչ, որը ազգի համար ծրագրեր մշակի, եւ դրանք դառնան ազգի սեփականություն: Ինչ որոշել են ձախողվել է՝ սկսած կոմունիստներից վերջացրած մեր ազգային կուսակցություններով, որոնք Արեւմտյան Հայաստանի ինքնավարություն էին ուզում հեղափոխական ճանապարհներով, ավարտվեց ցեղասպանությամբ: Սա միակ դեպքն է, երբ հայ մարդիկ ծրագիր են մշակել եւ դա իրականացվել է: Չանդրադառնալ սրան, նշանակում է լինել տկարամիտ»:

Պարոն Հայրիկյանը վերջում նաեւ հավելեց. «Բացի աթոռապաշտ իշխանիկներից եւ դրանց ձգտող քաղաքական գործիչներից հայ ժողովուրդը ունեցել է ազատության համար պայքարող մարդիկ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Spartak says:

    Պարոն Հայրիկյան, եթե հաջորդ նախադասությամբ ուղղեցիք Ձեր սխալը, բարի լինեիք հանել նախորդը՝ ,,Եթե մենք կարգին ազգ լինեինք,,:Շատ է վիրավորական:

    • Ավետյան says:

      Կպնելով մի բառից նշանակում է չցանկանալ խոսքի իմաստը հասկանալ: Մենք լինելով պատմականորեն կարգին ազգ, պետականորեն կարգին ազգ չենք, հաստա՛տ, բայց կարգին ազգ դառնալու ճանապարհին ենք և հուսով եմ կհաջողվի մեզ:

  2. Spartak says:

    Ստացվում է սրտանց գրել եք, ուղեղով ուղղել…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031