Լրագրող- վերլուծաբան Համլետ Մոսինյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ մայրաքաղաքի տրանսպորտի գնի թանկացման գաղափարը մեջ գցելը կառավարության կողմից սկսած խորամանկ խաղ է` ժողովրդին օֆշորային սկանդալից ու գազի գնի թանկացման տխուր փաստից շեղելու համար:
«Մեր իշխանությունը, որը անցել է կոմերիտական ու կոմունիստական շկոլայով, շատ կազմակերպված, շատ խորամանկ քաղաքականություն է վարում. ես որևէ տեղ չլսեցի ու չկարդացի, և որևէ մեկը այդպես էլ չհասկացավ, թե ինչո՞ւ են մայրաքաղաքի տրանսպորտը թանկացնում: Ես հարյուր տոկոսով համոզված եմ, որ էդ հանձնարարությունը տրվել էր Տարոն Մարգարյանին, շախմատային լեզվով ասած ձիու քայլ ինքը արեց`ժողովրդին շեղելով օֆշորային սկանդալից և մյուս ավելի խոշոր թանկացումից` գազի գնի թանկացումից: Ժողովրդին շեղեցին դեպի քաղաքապետարան. եթե 2-3 շաբաթ առաջ ժողովուրդը, նրանց մեջ նաև ընդդիմությունը պահանջում էր վարչապետի հրաժարականը, իշխանությունը կարողացավ նման քայլով իջեցնել, հասցնել նրան, որ հիմա պահանջում են Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետի հրաժարականը: Խորամանկ իշխանություն ունենք», -ասաց մեր զրուցակիցը:
Համլետ Մոսինյանը նաև համոզմունք հայտնեց, որ մայրաքաղաքի տրանսպորտի գինը երբեք չի թանկանա, սա ուղղակի ձիու քայլ էր, որը ստանձնեց Տարոն Մարգարյանը և իրեն զոհեց իր կուսակցության ավելի բարձր պաշտոնում գտնվող մի քանի մարդկանց:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































Բերեմ ապացույցներ վերը ասվածի համար. երբեւէ որեւէ իշխանություն չէր համարձակվի 50 տոկոսով գին բարձրացնել, եթե, իրոք, որոշել էր փոխադրանու ուղեվարձն ավելացնելլ: Լուրջ մտադրության դեպքում միայն 10, 12 տոկոսով կբարձրացնեին:
Գնի բարձրացման մասին խոսելիս պատասխանատուները չեն նշում գազի գնի բարձրացումը, որ ժողովուրդը հենց դրա դեմ չպայքարի: Ասում էին՝ ավտոմասերի գներն են բարձրացել: Թե՝ երբ, որտեղ, ինչքան, չէին կարողանում ասել:
Այո, Երեւանի փոխադրանու ուղեվարձի բարձրացման այս շոուն շախմատային լեզվով անվանվում է շեղման կոմբինացիա, երբ մի խաղաքար զոհելով ավելի մեծն ես շահում:
Մեր շախմատի ֆեդերացիայի նախագահը դա լավ գիտի:
Այս դեպքում այդ դերը Տարոնին էր հանձնարարվել:
Все очень просто. Ты делаешь основную работу, а я тебе лишь помогаю. Я должен скармливать тебе маленькие кусочки, заставляя поверить, что ты сам их выиграл. Потому что ты – умен, а я, стало быть, глуп. В каждой игре всегда есть тот, кто ведет партию и тот, кого разводят. Чем больше жертве кажется, что она ведет игру, тем меньше она ее в действительности контролирует. Так жертва затягивает на своей шее петлю, а я, как ведущий игру, ей помогаю
Գուցե քաղաքային տրանսպորտի գնի բարձրացումը իրոք խաղաքարտ է, և այն պարբերաբար շեղելու է երկրում գոյացող այս կամ այն պրոբլեմների վեկտորը, կամ բթացնելու այն: Բայց մնան հանցավոր պետական համակարգում երբեք չի ստանա քաղաքակիրթ լուծում, քանի որ համազգային
թալանի գաղափարը վեր է ամեն ինչից, որը թաղի խուժանի կողմից նշանակված,՝ իրենց նմանները
իրագործում են հայրենասիրական լոզունգների ներքո: տարոնը թաղի խուժանի վերարտադրությունն
է, նրա բոլոր վառ դրսեվորումներով: