Լրահոս
Օրվա լրահոսը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դատի կտա Փարկինգ Սիթի Սերվիսին

Օգոստոս 08,2013 12:56 Share

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) իրավաբան Գեւորգ Հայրապետյանը խոսեց տեղեկության ազատության սահմանափակման եւ վճարովի ավտոկանգառի բիզնեսով զբաղվող «Փարկինգ Սիթի Սերվիսի» մասին` նշելով, որ ընկերությունը հրաժարվել է տեղեկատվություն տալուց:

pcsԿենտրոնը որոշել է նախաձեռնել դատական գործ` ընդդեմ «Փարկինգ Սիթի Սերվիսի»: Նրանց կարծիքով, այն կազմակերպությունը, որը իրականացնում է քաղաքապետարանի կամ որեւէ այլ պետական մարմնի կողմից պատվիրակված լիազորություններ, պետք է ստանձնի այդ լիազորություններին համապատասխան պարտավորություններ:

Իրավաբանն ասաց, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն արդեն 3 հարցում է ուղարկել տարբեր մարմիններին՝ ՀՀ ոստիկանություն, Երեւանի քաղաքապետարան եւ «Փարկինգ Սիթի Սերվիս»:

«Ճանապարհային ոստիկանությունն ասաց, որ դիմենք քաղաքապետարան, քաղաքապետարանն էլ ասաց` դիմենք «Փարկինգ Սիթի Սերվիսին», վերջինս

էլ հայտարարեց, որ ինքը հանրային նշանակության կազմակերպություն չէ եւ պարտավոր չէ տեղեկատվություն տալ: Ստացվեց փակ շղթա: Այս էլ այն դեպքում, երբ մեր ցանկացած տեղեկությունը այդքան էլ խնդրահարույց չէր:

Մենք խնդրել էինք տրամադրել Երեւան քաղաքում վճարովի ավտոկայանատեղերում տեղադրված յուրաքանչյուր տեսանկարահանող սարքի համար հիմք հանդիսացած իրավական ակտի պատճենը»,-մեկնաբանեց Գեւորգ Հայրապետյանը:

Իրավաբանը նշեց նաեւ, որ «Փարկինգ Սիթի Սերվիսի» կատարած գործողությունները որոշ չափով սահմանափակում են մարդկանց անձնական կյանքի անձեռնմխելիությունը. « Ես իմ անձնական օգտագործման մեքենան կանգնեցնում եմ իմ քաղաքի իմ փողոցում. ինձ նկարում են: Բայց ինձ կարող են նկարել բացառապես կամ օրենքով սահմանված կարգով, կամ իմ համաձայնությամբ: Իսկ «Փարկինգ Սիթի Սերվիսը» ասում է, որ շուկայում մենաշնորհ ու իշխող դիրք չունի եւ ծառայություններ չի մատուցում հանրությանը: Եթե մեզ ծառայություն չի մատուցում, ինչո՞ւ նրան վճարենք»:

Քրիստինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031