Լրահոս
Օրվա լրահոսը

Star Tribune. Գաֆեսջյանի նախկին օգնականը մեղադրվում է միլիոնավոր դոլարներ յուրացնելու մեջ

Օգոստոս 08,2013 18:10

Ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆեսջյանի նախկին օգնականի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել` «West Publishing» ընկերությունում, որի գործադիր տնօրենը Գաֆեսջյանն էր, իր նախկին գործատուից միլիոնավոր դոլարներ յուրացնելու համար: Հայտնում է «Սթար տրիբուն» լրատվականը:

Երկուշաբթի Մինեապոլիսի դատարան է ներկայացվել Ջոն Ուոթերսը դեմ մեղադրականը, այն պարունակում է փոստային ծառայության միջոցով իրականացրած խարդախության 4 կետ, հաշվեհամարներով իրականացրած խարդախության 16 կետ, հարկերից խուսափելու 3 կետ և հարկային կեղծ արդյունքներ ներկայացնելու 3 կետ:

56-ամյա Ջոն Ուոթերսը 1994թ.-ից «West Publishing» ընկերությունում Գաֆեսջյանի մոտ էր աշխատում վաճառքի և մարքեթինգի բաժնում:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031