Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանն ու եւս երկու ֆուտբոլիստներ չեն ժամանի հավաքական

Օգոստոս 10,2013 00:07

Օգոստոսի 14-ին կայանալիք Ալբանիա-Հայաստան ֆուտբոլի ազգային հավաքականների ընկերական հանդիպմանը նախապատրաստվելու համար մեր ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրավիրել է 29 ֆուտբոլիստի:
Այսօր ՀՖՖ  պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ երեք ֆուտբոլիստներ չեն ժամանելու հավաքական:
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռ լիովին չի ապաքինվել վնասվածքից: Հավաքական չի ժամանում «Սիբիրի» հարձակվող Միխայիլ Մարկոսովը: Նա խաղում է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայում եւ այլ երկրի հավաքականի կազմում հանդես գալու դեպքում կհամարվի լեգեոներական: Բացակայելու է նաեւ Իրանի «Ռահ Ահանիի» պաշտպան Վալերի Ալեքսանյանը, որը «Մալահանի» հետ հանդիպման վերջնամասում վնասվածք է ստացել:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031