Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ ա, կարո՞ղ ա տեղաշորս առնեմ, գամ ստեղ քնեմ». ՀՀԿ-ի տատիկը՝ ակտիվիստներին․ (Տեսանյութ)

Օգոստոս 12,2013 21:32

Այսօր՝ երիտասարդության միջազգային օրը, մի խումբ հայ երիտասարդներ սիրահարների այգուց-Ազատության հրապարակ-Հյուսիսային պողոտա-հանրապետության հրապարակ-քաղաքապետարան երթուղով քայլերթ էին կազմակերպել:

«Հայ երիտասարդը բավականին հոգսաշատ է համեմատած ավելի քաղաքակիրթ երկրներում ապրող երիտասարդների»,- կարծում է Մաքսիմ Հակոբյանը: Նրա կարծիքով իշխանությունները երիտասարդների մեջ կոտրել են հույսը.  «Իշխանությունները կոտրել են երիտասարդի մեջ այն հույսը, որ իրենց երկրում կարող են ինչ-որ բանի հասնել ու նորմալ ապրել իրենց երկրում»:

IMG_2885

Ակտիվիստներից Շողակաթն էլ դժգոհեց, որ իշխանությունները ամեն ինչ անում են՝ ստրկամիտ երիտասարդություն դաստիարակելու համար, որոնք համարձակություն չունենան պայքարել իրենց իրավունքների համար. «Դաստիարակում են իրենց նման ստրկամիտ երեխեքի՝ սկսած դպրոցական տարիքից: Գալիս է պահը, որ երիտասարդը հասկանում է, սկսում պայքարել, պայքարում ես ինքդ քո հետ, շրջապատիդ հետ, կոտրում ես սահմանները, որոնք չպետք  է լինեն ու սկսում ես հաղթանակներ գրանցել»:

IMG_2880

Ակտիվիստները թմբուկներով ու ծափ տալով «էսօր մեր օրն է» վանկարկելով հասան քաղաքապետարանի, որտեղ նրանց սպասում էր ՀՀԿ-ի հայտնի տատիկը, որը մինչ այդ վիճում ու վիրավորում էր նստացույցի մասնակիցներին՝ պահանջելով հեռացնել կանաչ տարածության վրա դրված պաստառները:

«Դավայ, էս ինչ է, ինչ են ուզում: Աշխատում են  էլի մարդիկ: Կարո՞ղ ա մենք պրոբլեմ չունենք: Ի՞նչ ա, կարո՞ղ ա տեղաշորս առնեմ, գամ ստեղ քնեմ, ձմերուկն էլ կտրեմ ուտեմ, շռեմ քաղաքապետարանի պատերի տակ: Հերիք ա երկրի պատվի հետ խաղան: Ասեք թող քշեն մեքենան, գնան»,- ՀՀԿ-ի հայտնի տատիկը ոստիկաններին էր հանձնարարում ակտիվիստներին հեռացնել տարածքից:

Հետո, երբ նստացույցի մասնակիցներին միացան իրենց տոնը նշող երիտասարդները, կարծես մենամարտ սկսվեց նրանց ու տատիկի միջեւ:

«Քանի տատին սաղ ա, հաղթանակ չես տանի»,- բղավեց երիտասարդների վրա՝ նրանց անվանելով տորիչելյան դատարկություն:

Երիտասարդների տոնը ավարտվելու էր Մաշտոցի այգում:IMG_2868

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031