Լրահոս
Օրվա լրահոսը

Ողբերգական ավիավթարի զոհերի հարազատները դիմում են Տարոն Մարգարյանին

Օգոստոս 21,2013 20:17

Նոր Նորքի 5-րդ զանգվածում` սբ. Սարգիս եկեղեցու հարևանությամբ մոտ 5 տարի առաջ տեղադրվեց հուշարձան` նվիրված Սոչիի մոտ տեղի ունեցած ողբերգական ավիավթարի հետևանքով զոհվածների հիշատակին:

Հուշարձանը, սակայն, դուրս է պատկան մարմինների ուշադրությունից, ինչի արդյունքում այն այլանդակվել է տարբեր անպատասխանատու մարդկանց «սիրային» կամ այլ բնույթի գռեհիկ  գրությունների շնորհիվ:

Իրենց բողոքն են ներկայացնում նաև հարակից շենքի բնակիչները, որոնք ականատես են լինում հուշարձանի հետնամասում զույգերի սիրային տարաբնույթ այլանդակություններին` այդ թվում սեռական հարաբերություններին, ինչի վրա ՀՀ Ոստիկանության Պարեկային Ծառայության աշխատակիցներն աչք են փակում:

Մենք, զոհվածների հարազատներս` գտնում ենք, որ նման վերաբերմունքն անարգում է  Սոչիի ավիավթարից զոհվածների հիշատակը: Մենք խորին վրդովմունք ենք հայտնում  մեր համաքաղաքացիների նման անհարգալի, անգամ գռեհիկ վերաբերմունքի , ինչպես նաև քաղաքային իշխանությունների` այս ամենի հանդեպ ցուցաբերած անտարբերության կապակցությամբ:

Դիմելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին կոչ ենք անում անձնական վերահսկողության տակ առնել այս խնդիրն ու համապատասխան մասնագետներին հորդորել անհապաղ զբաղվել հուշարձանի արտաքին տեսքի մաքրման ու նախկին տեսքի վերականգնման հարցով, ինչպես նաև աչալրջություն ցուցաբերել նման հուշարձանների հանդեպ` հետագայում նման այլանդակությունների ականատես չլինելու համար: Եթե չենք կարողանալու պահպանել մեր հուշարձաններն ու հարգելու մեր հարազատների հիշատակը` կարծում ենք, որ իրավունք չունենք օտարերկրացիներից պահանջել հոգատարություն ցուցաբերել մեր պատմական արժեքների հանդեպ:

 

Զոհվածների հարազատների անունից` Ռոման Ծատինյան` ավիավթարից զոհված Գևորգ Ծատինյանի եղբայր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031