Լրահոս
Օրվա լրահոսը

«Nemra» ռոք խմբի եւ սպասվող մենահամերգի մասին

Օգոստոս 27,2013 14:44

Օգոստոսի 28-ին «Սթոփ» ակումբում տեղի կունենա «Nemra» ռոք խմբի առաջին մենահամերգը: Թեև խումբը ձևավորվել է 2011թ-ի ամռանը, սակայն ինչպես մեզ հետ զրույցում նշեց խմբի վոկալիստ և սոլո կիթառահար Վան Եղիազարյանը՝ խմբի ծննդյան պաշտոնական օրը 2012 թ-ի փետրվարի 17-ն է: Խմբի անուն  «Nemra»-ն Արմեն անձնանունն է՝ աջից ձախ ընթերցմամբ:
«Արմեն»՝ քանի որ դա հային դիմելու միջազգային տարբերակն է, Nemra` քանի-որ յուրահատուկ անուն է` լսողի մոտ արձագանք առաջացնող, և որպեսզի այն արտասանելուց մարդիկ անմիջապես պատկերցնեն մեր խումբը»,- ասում է խմբի վոկալիստը:
«Nemra» – ն ստեղծագործում է ալտերնատիվ ռոք ժանրում, ներկայանում է սեփական երգերով, ինչպես նաև՝ cover – ներով: Ռոք երաժշտության հանդեպ սերը դրդել է խմբի անդամներին խումբ ստեղծել: «Nemra» -ի երգերը կյանքի մասին են, շրջապատող աշխարհում տեղի ունեցող թե՛ դրական, և թե՛ բացասական երևույթների մասին: Յուրաքանչյուր երգը ներկայացնում է որևէ գաղափար` խաղաղություն, ազնվություն և արդարություն, սերը՝ կյանքի, մարդկանց, երկրի, աշխարհի հանդեպ:
Խումբը կազմված է չորս անդամներից` Վան Եղիազարյան` վոկալ սոլո կիթառ, երգերի և բառերի հեղինակ Մարիաննա Կարակեյան` ստեղնաշարային գործիքներ, վոկալ Վասպուր Եղիազարյան` բաս կիթառ, Գեղամ Ֆահրադյան` հարվածային գործիքներ:

«Բացի ռոքից և երաժշտությունից՝ մեզ՝ չորսիս, միավորում է նաև  երաժշտական ճաշակը,- ասում է Վան Եղիազարյանը,- սերը դեպի մեր երկիրը, կարծում եմ՝ նույնպես մեզ միավորում է, մանավանդ այն պահին, երբ շատերն ուզում են մեկնեն և ապրեն այլ երկրներում, մենք ուզում ենք ապրել և ստեղծագործել մեր հայրենիքում, թեև այդքան էլ հեշտ չէ Հայաստանում ապրել և գոյատևել հատկապես այն մարդկանց համար, ովքեր իրենց կյանքն արվեստի հետ են կապում»:

Վան Եղիազարյանը ասում ՝ իրենք բոլորն էլ կյանքի նկատմամբ ունեն նման մոտեցումներ, լավ ընկերներ են, չնայած ունեն տարբեր բնավորություններ, բայց լրացնում են միմյանց:  «Միմյանց շատ լավ ենք հասկանում, անգամ պատահում է առանց խոսքի, իսկ եթե ինչ- որ հարցում տարբեր կարծիքներ ենք ունենում, քննարկում ենք ու գալիս ենք ընդհանուր հայտարարի»,- պատմում է նա:

Ըստ Վան Եղիազարյանի՝ արդեն հասունացել էր պահը, որպեսզի խումբը ներկայանար մենահամերգով :
«Արդեն պատրաստ ունենք 21 երգանոց ծրագիր, և որոշեցինք, որ արդեն ժամանակն է,- ասում է վոկալիստը,- զգացողությունները տարբեր են, պատասխանատու կերպով ենք մոտենում համերգին, միևնույն ժամանակ մենահամերգին վերաբերում ենք որպես տոնի: Հուսով ենք՝ ամեն ինչ լավ կլինի, լավ ժամանակ կանցկացնենք հանդիսատեսի հետ:

 

 

Օվսաննա Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031