Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկները խոստանում են պատնեշի պես կանգնել քաղաքացիների և ոստիկանների արանքում

Օգոստոս 30,2013 13:38

Երեկ ազատամարտիկների կազմակերպած հանրահավաքի ավարտին փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը հայտարարեց, որ նրանք կազմավորելու են աշխարհազոր, և հաջորդ հինգշաբթի օրվա հանրահավաքը նվիրելու են կազմավորման քննարկումներին:

«Առավոտի» հետ զրույցում Խ. Ավետիսյանն ասաց. «Դուք տեսնում եք`Երևան քաղաքում առճակատումներ են ստեղծվում արհեստականորեն, բախումներ՝ քաղաքացիների և ոստիկանների: Մենք կկանգնենք պատնեշի նման իրենց արանքում: Թույլ չենք տա, որ ոստիկանը ծեծի երիտասարդին, երիտասարդը հայհոյի ոստիկանին»:

Պրն. Ավետիսյանը նշեց, որ իրենք`ազատամարտիկները կգնան քաղաքացիական ակցիաներին, ուսանողների կողքին կկանգնեն և թույլ չեն տա, որ որևէ մեկը ձեռք բարձրացնի ուսանողի վրա: «Կկանգնեն քաղաքապետարանում նստացույց անող երիտասարդի կողքին, մեր աղջիկների կողքին կնստեն իրենց հայրերը, մայրերը»:

Այն հարցին, թե արդյոք չե՞ն կարծում, որ իրենք իրավասու չեն նման գործողությունների իրականացման համար, և ոստիկանը կարող է իրենց հանդեպ նույնպես ուժ գործադրել, փոխգնդապետ Ավետիսյանն ասաց. «Չեմ կարծում, որ մեր հայ ոստիկանն այդպես վարվի: Նրանք էլ հայ են, ոստիկանն էլ նորմալ մարդ է: Նրանք շատ լավ հասկանում են, նրանք էլ մեր թշնամին չեն, ուղղակի կատարում են իրենց աշխատանքը: Ուղղակի իր աշխատանքը պետք է կատարի նորմալ, քաղաքակիրթ ձևով»:

Պրն. Ավետիսյանը հավելեց նաև, որ պատերազմի դեպքում նրանք պատրաստ են նորից կռվին մասնակցել. «Մեր իրական պատերազմը` տաք պատերազմը Ադրբեջանի հետ դեռևս չի վերջացել: Եթե վաղը հանկարծ պատերազմը սկսվի, մեր կազմավորած աշխարհազորը ավելի շուտ կհասնի սահմանային գոտի: Մենք պատրաստ ենք, մենք կգնանք աշխարհազորի հետ միասին»:

Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031