Լրահոս
Օրվա լրահոսը

Բացառված չէ, որ Հայաստանը հրաժարվի Եվրաինտեգրումից

Օգոստոս 31,2013 11:17

168.am․  Հայաստանի քաղաքական վերնախավը «շունչը պահած» սպասում է նախագահ Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ին Մոսկվա կատարելիք այցին, որի նպատակը ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումն է: Ե՛վ արևմտամետերը, և՛ ռուսամետերը, և՛ նրանք, ովքեր իրենց ներկայացնում են որպես «հայաստանակենտորն», համոզված են, որ այդ այցի արդյունքում է որոշվելու՝ կստորագրի՞ Հայաստանը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, թե ի վերջո կմիանա Եվրասիական միությանը:

Ռուսական մամուլը վերջին մեկ շաբաթվա ընթացքում անընդհատ պնդում էր, որ Պուտին-Սարգսյան հանդիպումը չի կայանա, քանի որ Մոսկվային խիստ զայրացրել է Հայաստանի Եվրաինտեգրման ձգտումը և այդ ուղղությամբ կատարվող քայլերը: Ս. Սարգսյանի՝ Մոսկվա մեկնելու մասին տեղեկության պաշտոնական հաստատումը, սակայն, վկայում է, որ Հայաստանի և Ռուսաստանի նախագահները կարող են համաձայնության գալ:

Բացառված չէ, որ դա կարող է լինել Հայաստանի հրաժարումը Եվրաինտեգրումից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ՝ 168.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031