Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Սյունիք. Հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ

Սեպտեմբեր 03,2013 14:09 Share
Աջակցեք aravot.am-ին

Սիսիանի քաղաքապետարանում հայտնաբերվել են չարաշահումներ` հողային օրենսդրության կիրառման, հողատարածքների օտարման գործընթացում։

Քաղաքապետարանում վարչական հսկողության արդյունքների մասին ՀՀ Սյունիքի մարզպետի հաղորդման հիման վրա մարզի դատախազի ցուցումով նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ Սիսիանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք, խախտելով գնումների մասին օրենսդրության պահանջները, ձեռք են բերել շարժական գույք, հողային օրենսդրության պահանջների խախտմամբ և կեղծ տեղեկությունների հիման վրա` օտարել հողատարածք, կառուցապատման նպատակով տարբեր քաղաքացիների օտարել քաղաքի գլխավոր հատակագծով օտարման ոչ ենթակա, գոտևորման նախագծով չնախատեսված հողամասեր` էական վնաս պատճառելով համայնքի և անձանց իրավունքներին ու օրինական շահերին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի հատկանիշներով: Նախաքննությունն իրականացնում է ոստիկանության Սյունիքի քննչական բաժինը։

 ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: