Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիայի դեմ գործողությունները լինելու են շատ ավելի լայնածավալ

Սեպտեմբեր 08,2013 22:54

Պենտագոնը ծրագրում է ավելի լայնածավալ հարձակում իրականացնել ընդդեմ Սիրիայի, քան ենթադրվում էր նախապես, հաղորդում է  «Ամերիկայի ձայնը»:

Աղբյուրի համաձայն, հարձակումը սկսելու են ռազմաօդանավերը` իրականացնելով հրթիռային ծանր հարվածներ, որից հետո սկսվելու են գրոհներ այն թիրախների ուղղությամբ, որոնք դուրս էին մնացել ընտրված թիրախների նախնական ցուցակից:

«Լոս Անջելես Թայմս»-ին բարձրաստիճան երկու սպաներ ասել են, որ Սպիտակ տունը խնդրել է ներկայացնել նախապես տրված 50 թիրախներից բացի եւս մի շարք թիրախների մասին տեղեկություններ:

Հարձակումները սկսվելու են մի քանի համազարկով, որից հետո սկսվելու է դրանց գնահատումը: Այս ամենն իրականացվելու է 72 ժամվա ընթացքում, ասել են սպաները:

Հիշեցնենք, որ Սիրիայի նկատմամբ ընդունված վերջնական որոշման մասին նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրը հանդես է գալու հատուկ ուղերձով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30