Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվել են «Առողջ սերունդ`պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնի արդյունքները

Սեպտեմբեր 09,2013 10:50

Երևանի քաղաքապետարանի մարզական միջոցառումների կանոնակարգի համաձայն, հուլիսի 10 -ից մեկնարկել էր Երևանի քաղաքապետի գավաթի «Առողջ սերունդ`պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնը, որի նախնական փուլին այս տարի ներգրավված էին մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների 295 թիմեր` 4389 մասնակիցներով: Թվով 84 թիմերի 636 երեխաներ տարբեր մարզաձևերից իրենց ուժերն են չափել նաև եզրափակիչ փուլերում: Մրցումները կազմակերպվել են 7 մարզաձևերից` շաշկի, շախմատ, վոլեյբոլ, հանդբոլ, հեծանվավազք, բասկետբոլ և ֆուտբոլ: Առաջինից երրորդ տեղեր գրաված թիմերի ներկայացուցիչները պարգևատրվել են դիպլոմներով ու մեդալներով,իսկ առաջին տեղ գրաված թիմերը՝ նաև գավաթներով: Փառատոնին ընդհանուր հաշվարկով 57 միավորով երրորդ տեղն է զբաղեցրել Կենտրոն վարչական շրջանը, երկրորդ տեղում 60 միավորով հանգրվանել է Շենգավիթ վարչական շրջանը: 63 միավորով առաջին տեղը գրավել և Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթին է արժանացել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը: Հաղթող թիմին գավաթը հանձնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով փառատոնի մասնակիցներին, հաղթող թիմերին, ծնողներին ու մարզիչներին, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նշել է, որ նման միջոցառումները կլինեն շարունակական, իսկ երևանյան մարզադպրոցները, որոնցից շատերն արդեն հաճախում են փառատոնի մասնակից երեխաները, տարեցտարի կդառնան ավելի նորոգ ու բարեկարգ: Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվող մարզական միջոցառումների գլխավոր նպատակը դեռահասների ու պատանիների շրջանում առողջ ապրելակերպի սերմանումն է: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30