Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է խաղողի մթերման գործընթացը

Սեպտեմբեր 09,2013 19:13

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը և  Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն  Արա Գրիգորյանն  այսօր  Երևանի կոնյակի գործարարնի  Այգավանի մասնաճյուղում   մասնակցել են  խաղողի մթերման մեկնարկին:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մասնավորապես նշել է. «Առաջիկա երեք օրերի ընթացքում մյուսգործարանները ևս կսկսեն խաղողի մթերման աշխատանքները: Նախորդ տարի հանրապետությունում մթերվել է շուրջ 156 000 տոննա խաղող, իսկ այս տարի խաղողի մթերմանպահանջարկը կազմում է ավելի քան 170 000 տոննա: Մի քանի մթերող ընկերություններ, այդ թվում` Երևանի կոնյակի գործարանը, հայտարարել են, որ պատրաստ են ընդունելանսահմանափակ քանակությամբ խաղող: Այսպիսով, կարող ենք նշել, որ այս տարի խաղողի մթերման աշխատանքները սահուն կընթանան»:

Անդրադառնալով խաղողի արտադրման պահանջարկին` նախարարը նշել է, որ նախորդ տարի հանրապետությունում արտադրվել է ավելի քան 241 000 տոննա խաղող: Այս տարիևս կանխատեսվում է, որ կպահպանվեն արտադրման ծավալները:

Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի փոխանցմամբ՝ այս տարի գործարանը նախատեսում է մթերել 35000 տոննա խաղող, ինչը շուրջ 10 000 տոննայովգերազանցում է անցյալ տարի մթերված խաղողի ծավալը: Գործարանն այս տարի մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանել է 145 ՀՀ դրամ Արմավիրի և Այգավանիմասնաճյուղերի համար և 135 դրամ Տավուշի տարածաշրջանի համար, համապատասխանաբար անցյալ տարվա 140 և 130 ՀՀ դրամի փոխարեն: Յուրաքանչյուր գյուղացի իր կողմիցմատակարարված բերքի գումարը կստանա խաղողը հանձնելուց հետո երեքից-չորս բանկային օրվա ընթացքում:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30