Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի եւ ՌԴ արտաքին գերատեսչությունների միջեւ

Սեպտեմբեր 09,2013 20:05

Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացան հայ-ռուսական խորհրդատվություններ քաղաքական– ռազմական ոլորտի խնդիրների շուրջ:

ԱԳՆ ՍՎՄԱ վարչության պետ Սամվել Մկրտչյանի եւ  ՌԴ ԱԳՆ անվտանգության եւ զինաթափման հարցերով դեպարտամենտի տնօրեն Մ. Ուլյանովի գլխավորությամբ անցած խորհրդակցությունների ընթացքում կողմերը հանգամանալից քննարկեցին սովորական սպառազինությունների շուրջ բանակցային գործընթացի, Զենքի առեւտրի պայմանագրի, հակահրթիռային պաշտպանության, միջուկային ահաբեկչության դեմ պայքարի ռուս-ամերիկյան համաշխարհային նախաձեռնության, 2014թ. Հաագայում կայանալիք միջուկային գագաթաժողովի հետ կապված հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ եղավ նաեւ Սիրիայի շուրջ ծավալվող իրադարձություններին եւ հնարավոր զարգացումներին:

Բանակցությունների ընթացքում կարեւորվեց հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության հետագա խորացումը եւ համագործակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում: Ընդգծեց արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ խորհրդատվությունների պարբերաբար անցկացման նշանակությունը եւ համաձայնություն ձեռք բերվեց հայ-ռուսական հաջորդ քննարկումներն անցկացնել Մոսկվայում 2013թ. դեկտեմբերին:

Հայ-ռուսական քաղաքական խորհրդակցությունների մասնակիցների հետ հանդիպեց ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30