Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկուսության քարոզիչ Անի Զախարյանը մշտապես կոնֆլիկտներ է ունեցել տղաների հետ»,- բացահայտում է նրա դասախոսը

Սեպտեմբեր 18,2013 14:54

«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանի երեկվա կոչը ուղղված աղջիկներին, զայրացրել է նրա դասախոս, թատերագետ Լեւոն Մութաֆյանին:

«Անիի ցանկացած քայլ ինձ համար անսպասելի չէ: Որովհետեւ Անիի մոտ միշտ եղել է հոսանքին հակառակ գնալու, ինքնացույցի հատկանիշը: Հանուն երեւալու, հասարակության աչքին սպիտակ ագռավ երեւալու, նա պատրաստ է նմանատիպ հայտարարությունների: Դա ոչ այնքան նրա էությունն է, որքան խաղային պահ է: Անիի համար կյանքը թատրոն է, եւ ինքը բեմի վրա է»,- Aravot.am-ին ասաց պարոն Մութաֆյանը:

Նա նաեւ հավելեց, որ դատապարտում է ու զայրացած է իր նախկին ուսանողուհու` կուսությունից ազատվելու կոչերից. «Ամեն ինչ մարդկային է, ընդունելի ու հասկանալի է: Բայց գոյություն ունի ազգային մենթալիտետ, կան ազգային պատկերացումներ: Կոչ անել 26 տարեկանից հետո զրկվել կուսաթաղանթից, կարծում եմ, հասարակայնորեն ընկալելի չէ, մի քիչ էլ տհաճ է: Յուրաքանչյուր անձ ինքն է որոշում իր անելիքներն ու ճակատագիրը: Այդ ամենի մասին հրապարակային հայտարարություն անելը այնքան էլ պատշաճ չէ»:

Լեւոն Մութաֆյանն, անդրադառնալով Անիի քաղաքական գործունեությանն, ասաց, որ այդ հարցով մի քանի անգամ նրա հետ զրուցել է. «Երբ Անին իրեն հռչակեց քաղաքական գործիչ, մի քանի առիթով հետը խոսեցի, ասացի, որ ինքը չունի քաղաքական ծրագիր եւ կուսակցությունը կոչել «Նոր քաղաքական մշակույթ»՝ ուղղակի ծաղր է: Նրա քաղաքական մշակույթի կուսակցություն չի կարող լինել, նոր քաղաքական մշակույթը գաղափարախոսություն չէ, գործելաձեւ է: Հիմա տեսնելով, որ չունի տարածվելու, քաղաքական հայացքները ներկայացնելու հնարավորություն, Անին անցնում է այսպիսի սենսացիոն հայտարարությունների` միաժամանակ չհասկանալով, որ վիրավորում է մի ամբողջ բուհական համակարգի` թատերականի ուսանողուհիներին, երբ ներկայացնում է նրանց անբարոյական եւ անպատկառ, 10 րոպեում տասը տղայի գրկում նստող: Այս հայտարարությունը լկտի հայտարարություն է եւ որեւէ կերպ չի համապատասխանում իրականությանը, այս բուհում աղջիկ-տղա հարաբերությունները միայն ընկերական հարաբերություններ են»:

Պարոն Մութաֆյանը նորաստեղծ կուսակցության ղեկավարին դասավանդել է Գյումրու վարժարանում, որտեղ Անին ուսանել է կենսաքիմիական հոսքում: «Նա գիտակ, կարդացած, շատերից ինտելեկտուալ շերտերով տարբերվող ուսանողուհի էր, բայց այս ամենի մեջ կա նաեւ գավառային ցուցամոլություն»,- Անիին բնորոշեց պարոն Մութաֆյանը:

Նա նաեւ անձամբ ճանաչել է Անիի հորը. «Գիտությունների թեկնածու էր, պատրաստվում էր դոկտորականի պաշտպանությամբ, բայց մահացավ 1988-ի երկրաշարժից: Երկար աշխատել եմ Անիի հորեղբոր ` ՀՀ վաստակավոր արտիստ Ալֆրեդ Զախարյանի հետ:

Պարոն Մութաֆյանը նաեւ պատմեց, որ Անին կոնֆլիկտային անձնավորություն էր եւ միշտ խնդիրներ է ունեցել տղաների հետ. «Թատերական ինստիտուտն ավարտեց, երբ արդեն կենսաբանական գիտությունների թեկնածու էր եւ անընդհատ բողոքում էր, որ կյանքում շատ կոնֆլիկտներ ունի: Ինքը այս կամ այն տղայի հետ մշտապես կոնֆլիկտների մեջ էր, անգամ կուրսի տղաների, դասախոսական կազմի հետ…

Էքսցենտրիկ պահվածքը, բոլորին վերեւից նայելու, սովորեցնելու, դաս տալու այդ մոլուցքը Անիին դարձրել է այսպիսին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ալեքսանդր says:

    Ինչ~ Սովետի հոտ եկավ: Այ, Լևոն քո ի՟նչ գործն է, թե Անին ինչպիսին է: Հա՟յրն ես, ամուսի՟նն ես; Խոստովանիր, երևի Սովետի ժամանակ կուսկազմակերպության քարտուղար ես եղել, չէ՟:

  2. Sona says:

    դե այսքանից հետո մնում է ասել` No comment

  3. Sisak says:

    “Այս հայտարարությունը լկտի հայտարարություն է եւ որեւէ կերպ չի համապատասխանում իրականությանը, այս բուհում աղջիկ-տղա հարաբերությունները միայն ընկերական հարաբերություններ են»:

    Ամենևին բացառելու չի, որ աղջիկ–տղա հարաբերությունները, կարող են լինել դեպքեր, որ ընկերական շրջանակների մեջ մնան, բայց հավաստել, որ մի ամբողջ ուսումնական հաստատության մասշտաբով դրանք եղել ու մնում են “միայն ընկերական”՝ դրա համար թերևս Լևոն Մութաֆյանի նման կեղծ բարեպաշտ պետք է լինել։ Դասախոսի նման դեմագոգիան չի՞ արդյոք պատճառը նախկին ուսանողուհու ներկայիս պահվածքի։ “Ասա՝ ո՞ւմ մոտ ես սովորել, ասեմ՝ ի՞նչ կուսակցություն կհիմնես”։

  4. Hasmik says:

    Ես ինքս սովորել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, այնուհետև` աշխատել թատրոնում…Իսկապես վիրավորական է, երբ լսում ես քո բուհի հետ կապված նման անբարո կարծիք և վերաբերմունք: Հասկացեք թատերականի սպեցիֆիկան այլ է,և կզարմանաք գուցե,բայց թատերական ինստիտուտից շատ ավելի բարոյական մարդիկ են դուրս գալիս քան քան շատ այլ ուրիշ բուհերից ու ընտանիքներից: Եվ ես իրոք թույլ չեմ տա, որ ոմն Անի Զախարյան (նրան հետ մի քանի անգամ առիթ ունեցել եմ շփվելու, երբ գալիս էր թատրոն և թատրոնի ղեկավարությանը հերթական անգամ անհանգստացնում իր անիմաստ ծրագրերով) իր չստացված սեռական (գուցե ստացված) կյանքի, 26 տարեկանում կույս մնալ կամ չմանալու պրոպագանդումների հետ մեկտեղ խոսի ու հանրայի քննարկման դնի թատերական ինստիտուտի բարոյական չլինելը:
    P.S.Ի դեպ կիսում եմ տպավորությունս պարոն Մութաֆյանի հետ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30