Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «7 հոգին կան, ՀԱԿ խմբակցությունը չկա»

Սեպտեմբեր 18,2013 15:08

Այսօր Aravot.am-ը Հրանտ Բագրատյանից հետաքրքրվեց, թե ինչու են ՀԱԿ խմբակցության անդամները բոլորը տարբեր կարծիքներ հայտնում Մաքսային միության մասին, դա ժողովրդավարության մասի՞ն է վկայում: Նա պատասխանեց. «ՀԱԿ խմբակցություն, որպես այդպիսին, չկա: Չկա այն քաղաքական ուժը, որը ծնել է այդ խմբակցությունը: Այդ քաղաքական ուժը վերացել է, այնպես որ ՀԱԿ խմբակցություն արտահայտությունը պետք է օգտագործել շատ պայմանականորեն, որովհետեւ ինքը՝ խմբակցությունը չկա: Այսինքն, կան այդ 7 հոգին»:

Պարոն Բագրատյանը նշեց, որ գործող օրենքով անհնար է առանձնանալ եւ գործել որպես անկախ, ազատ պատգամավոր, հակառակ դեպքում դա ինքը կաներ: Իսկ հիմա ՀԱԿ խմբակցությունը չի կարող պարտադրել բոլոր 7 պատգամավորներին որեւէ որոշում կամ կարծիք: Նաեւ սա է պատճառը, որ Հրանտ Բագրատյանն այլեւս չի մասնակցում Կոնգրեսի խմբակցության նիստերին:

Ինչ վերաբերում է «Ազատություն» կուսակցության անելիքներին՝ նա ասաց. «Մենք բացում ենք գրասենյակը գրասենյակի հետեւից, տնտեսական ազատական գաղափարների կրողն ենք, շարունակում ենք աշխատել»: Նա ասաց, որ տարբեր մարզերում նոր գրասենյակներ են բացել եւ շարունակում են այդ գործընթացը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30