Լրահոս
Օրվա լրահոսը

Regnum. Մաքսային միություն մտնելով՝ Հայաստանը «շատ թանկ է վճարելու». Ռումինացի գործիչներ

Սեպտեմբեր 19,2013 19:19

Եվրոխորհրդարանի ռումինացի պատգամավոր Մոնիկա Մակովեյը  և Եվրոպական քաղաքականության ռումինական կենտրոնի տնօրեն Կրիստիան Գինյան հայտարարել են, որ Մաքսային միություն մտնելով` Հայաստանի բնակչությունը «շատ թանկ է վճարելու` իշխանությունն օլիգարխիկ համակարգի ձեռքում կենտրոնացնելու տեսքով: Համակարգ, որը հեռու է  եվրոպական  արժեքներին միանալն ապահովող ցանկացած կանոնից»: Հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:

Հայտարարության մեջ գործիչները կոչ են արել Ռումինիայի և ԵՄ քաղաքացիներին «ոչ» ասել Մոլդովայի դեմ ռուսական սպառնալիքներին ու գնել մոլդովական գինի, որը Ռուսաստանը հրաժարվել է ներմուծել:

Նման «համերաշխության գործողության» նպատակը Մոլդովային աջակցելն է «եվրոինտեգրման ճանապարհին», ասված է հաղորդագրության մեջ, որը «Ռեգնում»-ը ստացել է սեպտեմբերի 18-ին:

«Ռուսաստանի արգելք դնելը Մոլդովայի քաղաքացիներին ինքնիշխան ընտրության հնարավորությունից զրկելու կեղտոտ և անթույլատրելի փորձ է: Մոլդովայի գինիները փորձաքննություն են անցել Եվրոմիության առողջապահական հաստատություններում ու մտել են եվրոպական շուկա… այսպիսով, սա զուտ քաղաքական քայլ է, որը Մոլդովայի բնակչությանն ու քաղաքական գործիչներին վախեցնելու նպատակ ունի: Չթողնե՛նք նրանց միայնակ», – հայտարարել են հեղինակները` նշելով, որ նման ճնշումների է ենթարկվում նաև Ուկրաինան, իսկ Հայաստանն արդեն «հանձնվել է սպառնալիքների ճնշումից» և հայտարարել, որ կանդամակցի ՄՄ-ին:

«Հայաստանը հանձնվեց, օգնենք Մոլդովային դիմադրել», – գրում են հեղինակները:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30