Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Յակուշեւ. «Այսօր լավ հոկեյ խաղում են այն ակումբները, որոնք կապ ունեն գազի, նավթի եւ մետաղի հետ». (Լուսանկարներ)

Սեպտեմբեր 19,2013 22:02

Այսօր ՄՀՀ-ում տափօղակով հոկեյի ԽՍՀՄ հավաքականի լեգենդար դարպասապահ Գրիգոր Մկրտչյանի հիշատակին նվիրված «Հոկեյի լեգենդներ»-«Գրադ» թիմերի ընկերական հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսում oլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի, Եվրոպայի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Ալեքսանդր Յակուշեւը, որը խաղացել է Մոսկվայի «Սպարտակում», պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ «Սպարտակը» վերջին տարիներին այնքան էլ հաջող հանդես չի գալիս ՌԴ առաջնությունում, պատասխանեց. «Այսօր լավ հոկեյ խաղում են այն թիմերը, որոնց թիկունքին կանգնած են գազը, նավթը եւ մետաղահանքերի արդյունաբերությունը: «Սպարտակն» այդպիսի հովանավորներ չունի: Ակումբի հովանավորը միջին հնարավորություններ ունի եւ տարեկան հատկացնում է ընդամենը $ 10 միլիոն: Սա է ակումբի տարեկան բյուջեն: Մինչդեռ, կան անհատ հոկեիստներ, որոնք պայմանագրով հանդես են գալիս այլ երկրների ակումբներում եւ միայնակ ստանում $ 9 միլիոն: Սա է իրականությունը»:

P9191754

Aravot.am-ի հիշեցմանը, թե երբ խորհրդային տարիներին իրենք էին խաղում եւ հաղթում աշխարհի ուժեղագույն ընտրանիներին ու ակումբերին, այն ժամանակ հովանավորներ՝ այսօրվա պատկերացմամբ չկային, լեգենդար հոկեիստը պատասխանեց. «Այո, այդպես է: Մենք որպես անվանի մարզիկներ 300 ռուբլի էինք ստանում: Լավ ինժեների աշխատավարձն այն ժամանակ մոտ 150  ռուբլի էր: Բայց այն ժամանակ խորհրդային պետությունը, սկսած պիոներական հասակից, հայրենասիություն էր դաստիարակում: Հիմա շատ են քննադատում: Բայց չէ՞ որ այն ժամանակ լավ բաներ էլ կային»:

P9191742

«Հոկեյի լեգենդներ»-«Գրադ» ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 6:6:

P9191738

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30