Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը կմերժի ԱԺ պատգամավորներին

Սեպտեմբեր 25,2013 18:45

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վաղը կմերժի Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մել­քումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի եւ Ստե­փան Մարգարյանի՝ օրենսդրա­կան նա­­խա­ձեռ­­նու­թյունը, որով պատգամավորներն առաջարկում էին փոփոխություն կատարել ԽՍՀՄ Հայխնայբանկի ավանդներին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ օրենքում:

Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի վաղվա օրակարգից: Վարչապետն իր մերժումը պատճառաբանել է նախագծում եղած ներքին հակասություններով:  Ըստ կառավարության գլխավոր պատասխանատուի, նախագծով առաջարկվող՝ ավանդների դիմաց փոխ­հա­տու­ցման տրա­մադ­րման
շա­րու­նակականությունը համահունչ է կառավարության՝ սոցիալական ոլորտում որդեգրած քա­ղա­քականությանը, ինչն ամ­րագրված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կող­մից հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագ­­րում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30