Լրահոս
Օրվա լրահոսը

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում անցկացվեց սեմինար

Սեպտեմբեր 27,2013 18:08

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում անցկացվեց «Մարդկային ռեսուրսների կառավարումը բարձրագույն կրթական համակարգում. Ներկայիս միտումներն ու մարտահրավերները» խորագիրը կրող սեմինարը, որտեղ բացման խոսքով հանդես եկավ բուհի ռեկտոր Գայանե Գասպարյանը` կարեւորելով սեմինարի անհրաժեշտությունը շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին: Միջոցառման կազմակերպիչներն են Տեմպուսի Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների հայաստանյան խումբը, Հայաստանում Տեմպուս ծրագրի ազգային գրասենյակը և UNICA ցանցը:

Brjusov_1

Սեմինարի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն համակարգման և վերահսկման բաժնի պետ Սասուն Մելիքյանը նշեց, որ մարդկային ռեսուրսների կառավարման խնդիրը լուրջ մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլեւ բոլոնիայում ընդգրկված բազմաթիվ երկրների համար. «Որքան էլ մենք փոփոխենք օրենքները եւ ենթաօրենսդրական ակտերը, արդյունքի չենք հասնի, եթե մարդկային ռեսուրսների կառավարման հարցում ունենանք թերացումներ»,-ասաց Մելիքյանը` հավելելով, որ նախարարությունում այս խնդիրը հատուկ ուշադրություն է դարձվում:

Միջոցառման մասնակից, Բրյուսելի Ազատ համալսարանի Մարդկային ռեսուրսների զարգացման գծով կառավարիչ Յան դեն Հեզեի փոխանցմամբ` Տեմպուս ծրագիրն աջակցում է կրթության բնագավառում ուսումնական ծրագրերի եւ կրթական նյութերի վերանայմանն ու  զարգացմանը, կրթօջախների արդիականացմանը եւ համալսարանական կառավարման համակարգի կատարելագործմանն ուղղված ծրագրերին:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30