Լրահոս
Օրվա լրահոսը

Աբիև․ «Պատերազմը դեռ չի ավարտվել»

Հոկտեմբեր 02,2013 17:08

«Ազատություն» ռադիոկայան. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բանակցությունների ճանապարհով լուծելու նպատակով եվրոպական երկրների և հատկապես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունն է ընդգծել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը այսօր Բաքվում Հունաստանի դեսպան Դիմիտրիոս Ցոունգասի հետ հանդիպման ժամանակ:

Հակառակ դեպքում, ըստ Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարի, տարածաշրջանում կարող են բարդ խնդիրներ ծագել:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբիևը ասել է, թե պատերազմը դեռ չի ավարտվել, և «եթե Հայաստանը մոտ ժամանակներս չհրաժարվի ագրեսորի քաղաքականությունից, ադրբեջանական բանակը ստիպված կլինի իրականացնել օկուպացված տարածքները ազատագրելու իր խնդիրը»:

Արման Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031