Լրահոս
Օրվա լրահոսը

«Երիտասարդների մոտ այն գիտակցումն է, որ ոչ թե մենք եկեղեցու կողքին ենք, այլ կրողն ենք այդ արժեհամակարգի». Գեւորգ Մկրտչյան

Հոկտեմբեր 16,2013 18:14

Հայ ժողովրդի ազգային-եկեղեցական տոն համարվող Գրերի գյուտի խորհուրդն ու Սուրբ Թարգմանչաց շարժումը հավուր պատշաճի տոնախմբելու համար, հոկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին, Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մոտակայքում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի Աջի մոտից կմեկնարկի Ուխտերթ դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Լինելու է քայլերթ նաև Երևանում։ Հոկտեմբերի 20-ին, Ժամը 13։00-ին Ազատության հրապարակից մեկնարկելու է քայլերթ դեպի Հանրապետության հրապարակ, որտեղից ավտոբուսներով մասնակիցները կշարժվեն դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի Աջի մոտ։ Այս մասին այսօր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում ասաց Հայ Եկեղեցու երիտասարդաց միավորման կենտրոնական գրասենյակի տնօրեն Գևորգ Մկրտչյանը` հավելելով, որ այն երիտասարդների նախաձեռնությամբ է  իրականացվում: «Երիտասարդների մոտ այն գիտակցումն է, որ ոչ թե մենք եկեղեցու կողքին ենք, այլ կրողն ենք այդ արժեհամակարգի: Ուրախալի է, որ ուխտերթին միանալու համար արձագանքել են տարբեր երիտասարդական  հասարակական կազմակերպություններ.ոգեւորվածությունը շատ մեծ է»,-ասաց նա` հավելելով, որ  Ուխտերթը ունենալու է Սիրո, Հավատքի և Հավատարմության խորհուրդը և ուղղված է Հայ-Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, հոգևոր-ազգային և ընտանեկան ավանդական արժեքների պաշտպանությանը:

Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հիմնադրույթների գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ընդամենը 3 ամիս է, ինչ Հայաստանում է: «Մենք ուզում ենք ապրել սիրո, հավատարմության եւ հավատքի մեջ` հավատալով այդ բարձր արժեքներին: Այս եկեղեցին ապրող կենդանի օրգանիզմ է, որն իր դերակատարությունը պետք է ունենա  հասարակության մեջ»:

Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի նախագահ Մարիամ Մարտիրոսյանն էլ նշեց, որ իրենց կառույցը եւս ուխտագնացություններ իրականացնում է, սակայն միշտ չէ, որ կառույցից դուրս գտնվող երիտասարդները հնարավորություն են ունենում տեղեկանալու եւ մասնակցելու, որով էլ պայմանավորված է այս ուխտագնացության  մասշտաբայնացումը:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031