Լրահոս
Օրվա լրահոսը

6 զոհված, 20 վիրավոր Վոլգոգրադում ավտոբուսի պայթյունի հետևանքով

Հոկտեմբեր 21,2013 16:43

«Ազատություն» ռադիոկայան. Վերջին տվյալներով՝ 6 մարդ զոհվել, 20 մարդ վիրավորվել է Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Վիրավորներից յոթի վիճակը գնահատվում է որպես ծանր, «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը փոխանցել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Վոլգոգրադի մարզի գլխավոր վարչությունից:

Ռուսաստանյան գործակալությանը իրավապահ մարմիններից հայտնել են, որ ըստ նախնական տեղեկատվության՝ ավտոբուսում գործել է առայժմ չպարզված պայթուցիկ սարք, և որպես վարկածներից մեկը կարող է դիտարկվել ահաբեկչությունը:

Ազգային հակաահաբեկչական կոմիտեում ևս հաստատել են, որ գործել է պայթուցիկ սարք:

Ի սկզբանե չի բացառվել նաև գազային սարքավորման պայթյունի վարկածը, սակայն ոստիկանությունը այն հաստատող տվյալների չի տիրապետում:

Արման Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031