Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Սաֆրաստյան. «Սիրիայի հարցով նոր զարգացումներ են սպասվում»

Հոկտեմբեր 31,2013 14:15

Այսօր «Փաստարկ» ակումբում Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, անդրադառնալով սիրիական հակամարտությանը, նշեց, որ Թուրքիան Սիրիայի տարածքում փորձում է զինյալներին օգտագործել քրդերի դեմ: Ռուբեն Սաֆրաստյանը, Թուրքիայի կողմից այդ քայլը որակելով նոր երեւույթ, նշեց, որ Սիրիայում ստեղծված իրավիճակը նոր իրողություններ է ի հայտ բերում, որոնք, ցավոք չեն կարող հուշել այն մասին, որ խնդիրը մոտենում է իր հանգուցալուծմանը. «Շարունակվում է զենքի, գրոհայինների ներմուծումը ավելի մեծ ինտենսիվությամբ, քան անցյալում էր»:

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Սիրիայի հարցում նոր զարգացումներ են սպասվում եւ դրանցից մեկը «նոյեմբերի վերջին նախատեսված հանդիպումն է, որին մասնակցելու են տարբեր ուժեր ու քննարկելու են խաղաղության հարցը, սակայն, դատելով տարածված լրատվությունից, ընդդիմադիր ուժերի մեծ մասը հրաժարվում է մասնակցել այդ հավաքին, ինչն էլ, ցավոք, վտանգում է այդ հանդիպումը»:

Ռուբեն Սաֆրաստյանը, անդրադառնալով ԱՄՆ-ին, կարծիք հայտնեց, որ
ԱՄՆ-ի, նաեւՍաուդյան Արաբիայի հարաբերությունները Սիրիայի հետ գնալով սրվում են:
Թուրք-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ Ռուբեն Սաֆրաստյանը հետեւյալն ասաց. «Վերջին շրջանում լարվածության նշաններ են նկատվում: Թուրքիան փորձ է անում ինքնուրույն խաղ խաղալ, ինչը գնալով ավելի մեծ դժգոհություն է առաջացնում ամերիկյան իշխանությունների մոտ»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031