Լրահոս
Օրվա լրահոսը

Regnum. Ուզում էր երեխային պահել, դատապարտվեց առևանգման համար

Նոյեմբեր 11,2013 22:49

Երեխային հիվանդանոցից առևանգելու համար Հայաստանի քաղաքացի Բենիկ Կարապետյանը Ստավրոպոլում դատապարտվել է երեք տարվա ազատազրկման: Հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:

Հետաքննությունը պարզել է, որ 2012թ. սեպտեմբերի 4-ին, ներկայանալով որպես երեխայի ազգական, նա մտել է քաղաքային մանկական հիվանդանոց և առևանգել երեխային:

Նույն օրը, անչափահաս երեխայի մոր մի քանի անգամ կատարած զանգերից հետո, նա հանդիպում է նշանակել Ստավրոպոլի «Հաղթանակ» զբոսայգում ժամը 20:00: Ոստիկանությունը Կարապետյանին աղջկա հետ միասին բռնել է 21:30 «Սալյուտ» կինոթատրոնի մոտ:

Ավելի վաղ «ՌԻԱ նովոստի» լրատվականն առանց առևանգողի անունը հրապարակելու գրել էր, որ  Կարապետյանն այդ քայլին է գնացել, քանի որ սոցիալական ծառայությունները մորը ծնողական իրավունքներից զրկելու գործընթաց էին սկսել: Հարցաքննության ժամանակ նա ասել էր, որ ուզում էր 11 ամսական երեխային տանել Երևան ու զբաղվել նրա դաստիարակությամբ, ինչպես նաև պարզվել էր որ Կարապետյանը ծանոթ է երեխայի հոր հետ, այցելում էր նրանց ընտանիքին և օգնում գումարով:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930