Երևանի քաղաքապետարանի հանրակրթական դպրոցներում ձմռան նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են։ Նախատեսված ժամկետում իրականացվել են ջեռուցման համակարգերի և ջրամատակարարման խողովակների տեխնիկական սպասարկման և վերանորոգման աշխատանքները: Կատարվել են գազասպառման համակարգի տեխնիկական անվտանգության և հրդեհի բացառման փորձաքննական աշխատանքներ, ստուգվել և կարգի են բերվել ջեռուցման մարտկոցները. ջեռուցման համակարգերը կարող են գործարկվել։ Ըստ անհրաժեշտության՝ փոխարինվել են մի շարք դպրոցների պատուհանների ապակիները: Պոլիէթիլենային թաղանթով կատարվել է պատուհանների ջերմամեկուսացում։
Ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում նաև վերապատրաստվել են դպրոցների կաթսայատներում աշխատող հնոցապանները և ստացել են նոր վկայականներ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: