Լրահոս
Օրվա լրահոսը

Զուգարանը՝ պիցերիա

Նոյեմբեր 14,2013 15:33

2012 թվականին Աբովյան փողոցում հսկայական ծառերի տապալումից և շինաշխատանքներից հետո երևանցիների բողոքին ի պատասխան Տարոն Մարգարյանը ավագանու նիստում հայտարարեց․ «Այնտեղ հանրային զուգարան է կառուցվում, վահանակ դրեք, որպեսզի քաղաքացիները իմանան»։ 
Մեկ տարի անց Աբովյան փողոցի ճեմուղին այլանդակող բետոնապատ կառույցի վրա հայտնվել է պիցերիա ցուցանակը։ Ընդ որում բետոնի մեջ տառապում են մի քանի երկարամյա սլացիկ ծառեր։

Փաստորեն, Տարոն Մարգարյանը նորից սուտ է խոսել կամ էլ նա չի կարողանում վերահսկել քաղաքաշինական գործողությունները։
Հայտարարում ենք, որ Աբովյան փողոցի ճեմուղին պետք է ազատագրվի աջ ու ձախ կողմում հայտվող ուռուցքներից՝ իսկ պաշտոնյաների պատասխանատվությունը վաղեմության ժամկետ չունի։

Յուրաքանչյուր որոշման համար պետք է պատասխանատվություն կրի տվյալ պաշտոնը զբաղեցնող անձը։ Լինի դա ստախոս պաշտոնյա, թե պարզապես օրինախախտ։

«Մենք ենք այս քաղաքի տերը» 
քաղաքացիական նախաձեռնություն 
14․11․2013 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930