Լրահոս
Օրվա լրահոսը

Գարի Կասպարովի կարծիքով Մագնուս Կարլսենին ձեռնոց կարող են նետել Լեւոն Արոնյանը կամ Վլադիմիր Կրամնիկը

Նոյեմբեր 29,2013 11:40

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը հավակնորդների հաջորդ մրցաշարի ֆավորիտներ համարում է Լեւոն Արոնյանին եւ Վլադիմիր Կրամնիկին:

Նա «Twitter»-ի իր էջում այսպես է պատասխանել հարցին, թե աշխարհի չեմպիոնի կոչման համար հաջորդ մրցամարտում ո՞վ կարող է ձեռնոց նետել նորվեգացի Մագնուս Կարլսենին: Իր հերթին Կրամնիկը, որ արդեն երկու երեխաների հայր է, «Chess-news.ru»-ին տված հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ հավակնորդների առաջիկա մրցաշարն իր համար ամենայն հավանականությամբ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու վերջին հնարավորությունը կլինի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930