Լրահոս
Օրվա լրահոսը

«Թույլ չենք տալու, որպեսզի մեր ընտանեկան մոդելը ներկայացվի որպես բռնության մոդել․ դրանք առանձին դեպքեր են»․ Աննա Գրիգորյան

Հոկտեմբեր 28,2026 14:33 Share
Աջակցեք aravot.am-ին

«Այս անչափ կարևոր հարցը գերքաղաքականացվեց և կառուցվեց մեկ անձի քարոզարշավի շուրջ։ Եվ դա իսկապես բացասական հետևանք ունեցավ այս նախագծի բովանդակության համար»,- ԱԺ նստաշրջանում Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Ես ուզում եմ, ընդհանուր առմամբ, անդրադառնալ այն քարոզչական թեզերին, որոնք անցնող ամիսներին շրջանառվել են։ Մասնավորապես, ասվում է, որ մեր ընտանիքը բռնության մշակույթ կրող է։ Չկա հասարակություն, որտեղ բռնություն չլինի, որտեղ ընտանեկան բռնություն չլինի, և դա դատապարտելի է, բայց մեր ընտանեկան մոդելը ամենևին բռնության մասին չէ։ Դրանք առանձին դեպքեր են, որոնց պետք է անդրադառնալ, և այսօր այս ամբիոնից էլ հնչեցվեցին, բայց դրանք առանձին դեպքեր են, և սա համակարգային չէ։ Թույլ չենք տալու, որպեսզի մեր ընտանեկան մոդելը ներկայացվի որպես բռնության մոդել»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Դիմելով կանանց՝ Աննա Գրիգորյանն ասաց․ «Սիրելի կանայք, իսկապես երբեք չհանդուրժեք հանդուրժեք ձեր նկատմամբ իրականացվող բռնությունը, երբեք»:

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031