Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր խմբակցությունները դեմ քվեարկեցին ԹՐԻՓՓ-ի վավերացման նախագծին

Հոկտեմբեր 28,2026 14:25 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱԺ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները դեմ քվեարկեցին Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին։ 

Կողմ քվեարկեց 63, դեմ՝ 32 պատգամավոր։

Մանրամասները՝ տեսանյութում

Ընդդիմադիր խմբակցությունները ձեռնպահ քվեարկեցին «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթին։ 

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանն ասաց․ «Ընտանեկան բռնության դեմ պայքարի դրոշակը վերցրել է մի ուժ, որի ղեկավարը մուրճով էր քարոզարշավ իրականացնում։ Եվ այս պայքարի քարոզչական առաջնորդությունը ստանձնել է մի տիկին, որը 44-օրյա պատերազմում զոհվածի քրոջն անվանում էր «ոջիլ»»։

ՔՊ-ական Սոնա Ղազարյանն ասաց, որ ընդդիմությունը մտացածին պատճառաբանություններով փորձում է օրինականացնել կամ արդարացնել բռնությունը հայ ընտանիքներում։

Մանրամասները՝ տեսանյութում

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ, ցուցադրելով իր սեղանի մուրճը, ասաց․ «Մուրճի առկայությունը միշտ չէ, որ նշանակում է՝ այն նվիրված է բռնության քարոզին։ Ահավասիկ այս մուրճը, ոչ մի կերպ չի նշանակում, որ ԱԺ նիստերի դահլիճի ամբիոնում բռնություն է քարոզում։ Իրերին պետք է նայել համատեքստի մեջ»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել