Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Հայռուսգազարդի» գործարքով Հայաստանը փակեց 155 միլիոն դոլարի պարտքը. «Ազատություն»

Դեկտեմբեր 02,2013 23:28

Այսօր ստորագրվեց  Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագիրը: Այս համաձայնագրով, փաստորեն, «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանող 20 տոկոս մասնաբաժինը փոխանցվեց ռուսական «Գազպրոմին», և ռուսական ընկերությունը, փաստորեն, դարձավ «Հայռուսգազարդի» 100 տոկոս սեփականատերը:

Ստորագրման արարողությունից հետ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից «Ազատություն» ռադիոկայանը հետաքրքրվել է՝ ինչո՞վ էր պայմանավորված Հայաստանի մասնաբաժինը ռուսաստանյան ընկերությանը փոխանցելու որոշումը:

«Որպեսզի «Գազպրոմ» ընկերության ներկայությունը ավելի շատ ապահովենք, ու քանի որ, ինչպես տեսաք, պայմանավորվեցինք, որ գազը Հայաստանի Հանրապետություն կներկրվի ռուսական ներքին գներով՝ ավելացրած տրանսպորտային ծախսերը», – պարզաբանեց նախարարը, – «Եվ որպեսզի ավելի շատ շահագրգռվածություն ունենան, այստեղ և՛ գազի գնի հետ կապված, և՛ շահագործման որակի հետ կապված»:

«Այսինքն կարո՞ղ ենք ասել, որ այդ 20 տոկոսը փոխհատուցում էր գազի գնի 30 տոկոս սուբսիդավորման դիմաց»՝ հարցին Արմեն Մովսիսյանը պատասխանեց․ – «Ոչ: 20 տոկոսը տալու գաղափարը մի կողմից փոխհատուցումն էր նախկին, գոյություն ունեցող պարտքերի: Մյուս կողմից, ինչպես ասացի, որպեսզի գինը և շահագործման որակը համապատասխանի ընդհանուր ստանդարտներին: Ինչ վերաբերում է 30 տոկոսին, ապա դա 30 տոկոսի հետ կապ չունի: Այսինքն, էներգետիկ մաքսատուրքի հետ կապ չունի: Դա առանձին որոշում էր, որը կայացվեց Հայաստանի համար»:

Հարցին, թե որքա՞ն էր կազմում այդ «գոյություն ունեցող պարտքը»՝ նախարարը պատասխանեց․ ֊ «155 միլիոն դոլար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031