Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԱՀՀԿ-ը հրապարակեց 2013 թվականն ամփոփող իր ուրվագիր-ձեռնարկը

Դեկտեմբեր 12,2013 16:37 Share

Manvel Sargsyan 12.12.13Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) այսօր տեղի ունեցավ փորձագիտական խմբի ուժերով հրատարակված՝ «Հայաստան-2013. հաղթահարելով դժվարությունները» ուրվագիր-գրքույկի շնորհանդեսը: Ձեռնարկն ամփոփ ձեւով ներկայացնում է անցնող տարվա հասարակական-քաղաքական կյանքի առանցքային իրադարձությունները:

Դեպի ո՞ւր գնալ. Հայաստանը քաղաքակրթական ուղու որոնումներում, ի՞նչն էր բացակայում փետրվարին կայացած նախագահական ընտրություններում, որո՞նք են ահագնացող արտագաղթը զսպող գործոնները, որտե՞ղ փնտրել հասարակությանն առողջացման տանող ճանապարհը. այս եւ նման կարգի հրատապ լուծում պահանջող խնդիրների վրա է ՌԱՀՀԿ-ը սեւեռում ՀՀ վերլուծաբան-փորձագետների, քաղաքագետների, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների ուշադրությունը, ովքեր էլ հրավիրված էին շնորհանդեսին:

Այն բացեց եւ ներկաներին ողջունեց ՌԱՀՀԿ հետազոտությունների ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը: «Ձեր դատին ներկայացվող սույն ուրվագիրը փոքր ծավալի մեջ շատ ավելի տարողունակ բովանդակություն դնելու, քաղաքական ու քաղաքացիական ներկա օրակարգում հանրային հստակ տեսակետ եւ դոմինանտ գաղափար ձեւավորելու փորձ է»,- ասաց Սարգսյանը:

Այնուհետեւ ձեռնարկում իրենց արծարծած թեմաների շուրջ խոսեցին ու հավելյալ պարզաբանումներ տվեցին Սարո Սարոյանը, Էդգար Վարդանյանը, Աշխեն Մուշեղյանը, Մանվել Սարգսյանը եւ Կարապետ Կալենչյանը:

Վերջում հեղինակների ու շնորհանդեսի մասնակիցների միջեւ ծավալվեց մտքերի աշխույժ փոխանակություն:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031