Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհից տուժած ընտանիքների համար հանգանակություն կազմակերպվեց

Դեկտեմբեր 12,2013 16:45 Share

ՀՀ կառավարությունն էլ իր հերթին է ֆինանսական օժանդակություն հատկացրել:

Այսօր Վանաձորի համայնքային ակտիվ խումբը (ՀԱԽ) Լոռու մարզի Գուգարք համայնքում նոյեմբերի 24-ին տեղի ունեցած հրդեհի պատճառով անօթեւան մնացած 6 ընտանիքների խնդրին հիմնավոր լուծում տալու նպատակով համաքաղաքային հանգանակություն էր կազմակերպել:

«Հանգանակության առաջարկությունը եղել է ՀԱԽ անդամների կողմից, փորձեցինք հնարավորինս կարճ ժամկետում գործի դնել գաղափարը: Մեր նպատակը բնակարանային խնդրին լուծում տալն է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԽ անդամ Տաթեւիկ Այվազյանը:

ՀՀ կառավարությունն իր հերթին այսօրվա նիստի ժամանակ որոշում է կայացրել՝ տուժած ընտանիքների բնակարանային պայմանները անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով բարելավելու նպատակով՝ Լոռու մարզպետարանին հատկացնել 21 մլն դրամ:

Հանգանակության արդյունքում հավաքված գումարը կազմել է՝ 700.000 դրամ:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031