Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարավային դարպաս»․ Ախալքալաքը տարածաշրջանի մարդաշատ քաղաքներից է, և ամենաչլուսավորվածը

Դեկտեմբեր 12,2013 23:14

Երեկոյան 6-ից հետո Ախալքալաքում մեղմ ասած «մեռելային» մթություն և անդորր է տիրում: Երեկոյան ժամերին Ախալքալաքի փողոցները դատարկվում են և հայտնվում մթության մեջ: Որոշ փողոցներում տեղադրված լուսարձակների լույսը հավասարազոր է մութ գիշերվա երկնքի միակ խամրած աստղի լուսավորությանը:

Թե ինչու չեն լուսավորվում Ախալքալաքի փողոցները՝ այս հարցով դիմեցինք Ախալքալաքի Վարչության սպորտի, մշակույթի, կրթության, հուշարձանների պաշտպանության և երիտասարդների հարցերով ծառայության պետ Վալերի Ստելմաշովին: Նա ևս մտահոգություն հայտնեց քաղաքի մթության վերաբերյալ. «Մեր քաղաքը տարածաշրջանում ամենաթույլ լուսավորվածն է: Միայն խանութների հաշվին է քաղաքի որոշ մասեր ինչ-որ չափով լուսավորվում»:

Տեղական իշխանության ներկայացուցչի պատասխանից հետո անհայտ դառձավ, թե ով է պատասխանատու Ախալքալաքի փողոցների լուսավորվածության համար:

Լուսանկարը՝ «Հարավային դարպաս» կայքի:

Մանրամասները՝ «Հարավային դարպաս» կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031