Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ կինը ադեկվատ չէր, մեզ ասում էր՝ սադիստներ եք, հինգ հազար թուրքական լիրա են ձեզ տվել, եկել, ծառերը կտրում եք, որ թուրքերի համար տեղ բացեք»․ ՀՈԱԿ-ի տնօրենը՝ Զարուհի Փոստանջյանի մասին

Նոյեմբեր 20,2023 17:41

«Այդ կնոջ պահվածքն ադեկվատ չէր»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես արտահայտվեց «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ «Մերգելյան» այգում Երեւանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանի եւ ՀՈԱԿ-ի աշխատակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին։

Օրերս Փոստանջյանը լուսանկարներ եւ տեսանյութ էր հրապարակել եւ ահազանգել, որ «Մերգելյան» այգում ՀՈԱԿ-ի աշխատակիցները կանաչ ծառեր են հատում։

Փոստանջյանը նաեւ իրավապահներին հաղորդում է ներկայացրել, թե տվյալ ՀՈԱԿ-ի աշխատակիցներն ու տնօրենը իր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել, ձեռքից վերցրել բջջային հեռախոսը եւ կանաչ ծառեր հատել։

Այս առնչությամբ Արմեն Բեգոյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՈԱԿ-ի աշխատակիցներն են ոստիկաններ կանչել Փոստանջյանին այդ տարածքից  հեռացնելու համար․ «Այդ տիկինը իմ եւ աշխատակիցների հասցեին ասում էր՝ թուրքեր եք, սադիստներ եք, գազաններ, հինգ հազար դրամանոց թուրքի ճտեր եք, հինգ հազար  թուրքական լիրա են ձեզ տվել, դրա համար եկել եք ծառերը կտրում եք, որ թուրքերի համար տեղ բացեք։ Շատ վիրավորական բաներ էր ասում։ Այսպիսի անադեկվատ արտահայտություններ էր անում։ Իրեն ոչ ոք չի նեղացրել։ Ես պահանջել եմ թեկուզեւ իր անվտանգության համար տարածքը լքի, որովհետեւ ծառերի էին հատվում, էտվում, կարող էր ընկներ իր վրա։ Նա չէր ենթարկվում»։

Բեգոյանի ներկայացմամբ՝ ոստիկանները պարբերաբար Փոստանջյանին դուրս էին հանում տարածքից․«Ոստիկանների նյարդերն էլ էին տեղի տալիս։ Հանրությունն էլ գիտի Զարուհի Փոստանջյանի պահվածքը։ Ես  նման բան չեմ տեսել, որ հեռախոսը ձեռքից խլել են»։

ՀՈԱԿ-ի ղեկավարի վստահեցմամբ՝ «Մերգելյան» այգում հատվել են մոտ 30 չոր ու վթարային ծառերը․ «Դրանք թեքված էին, շրջվելու վտանգ կար։  Դրանց  փոխարեն տնկվելու է 76  խիստ արժեքավոր տարբեր տեսակի ծառ՝ եղեւնի, հուդայածառ, կաշտան, ուռի եւ այլ։ Մեծ ֆունկցիոնալություն ունեցող ծառեր են տնկվելու»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Իբր դու ադեկվատ ես հա?, այ կանաչաՀԱՏՈՂների տնօրեն։ Լավ էլ տեսել ենք, թե որ ծառերն եք դուք թեքված համարում, նորմալ ծառերը։ Իդեալական ուղղահայաց ծառեր չկան, բոլորն էլ մի քիչ թեք են, ուրեմն բոլորն էլ կտրելու եք?։ Բա ինչու չեք բակերի լավ թեքված ծառերն էլ կտրում, այլ սպասում եք որ բնակիչը կտրի, որպեսզի գնաք նրան տուգանեք։ Իսկ նոր տնկվող ծառերն ումից? եք գնում նման թանկ գներով, նախկիններից?, թե?ներկաներից։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930