Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպում Լիտվայում ՀՀ դեսպանությունում

Փետրվար 10,2014 18:48

Փետրվարի 8-ին Լիտվայում ՀՀ դեսպանությունում դեսպան Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Բալթյան երկրներում հայ համայնքների ներկայացուցիչների հետ՝ Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների, ձեռնարկվելիք քայլերի հետ կապված հարցերի քննարկման նպատակով:

Հանդիպմանը մասնակցեցին Նոր Նախիջևանի Ռուսաստանի թեմի՝ Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով Ստեփանյանը, Էստոնիայի, Լատվիայի, ինչպես նաև Վիլնյուսի, Կաունասի, Կլայպեդայի, Շյաոլյայի, Վիսագինասի հայ համայնքների ղեկավարներն ու ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ առաջիկայում իրականացվելիք աշխատանքների նախապատրաստության հետ կապված հարցերին: Ձեռք բերվեց պայմանավորվածություն ուսումնասիրել Բալթյան երկրների համադրող հանձնաժողովի ստեղծման հնարավորությունը:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728