Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվեցին Սյունիքի մարզում որոշ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր

Փետրվար 10,2014 19:27

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ  այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին վերջերս Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ բարձրացված որոշ հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերում էին Կապան քաղաքում «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինարարությանը»  բնակարանային ապահովության եւ «Սիսիանը`  2014թ.  երիտասարդական մայրաքաղաք»՚ ծրագրերի իրականացմանը:  Խորհրդակցությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետը, Կապանի եւ Սիսիանի քաղաքապետները, Սպորտի եւ երիտասարդության, Մշակույթի, Կրթության եւ գիտության, Սփյուռքի, Տարածքային կառավարման նախարարությունների պաշտոնյաներ:

Քննարկվեց տարվա ընթացքում Սիսիանում անցկացվելիք միջոցառումների ծրագրի նախագիծը: Փոխվարչապետը մասնակիցներին հանձնարարեց ծրագրի վերաբերյալ բոլոր  առաջարկությունները ներկայացնել Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն, որն էլ կամփոփի դրանք եւ միջոցառումների վերջնական ծրագիրը կներկայացնի կառավարություն: Կարեւորվեց բազմաբնույթ միջոցառումների իրականացումը, որոնց կմասնակցեն երիտասարդներ նաեւ Սփյուռքից:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը տեղեկություններ ներկայացրեց Կապան քաղաքում  «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինարարությանը»  ծրագրի վերաբերյալ: Փոխնախարարը նշեց, որ մարզային եւ տեղական իշխանությունների աջակցությամբ  արդեն կատարվել է տարածքի ընտրությունը, եւ անհրաժեշտ  է կառավարության աջակցությունը` համապատասխան ձեւակերպումներն ստանալու համար:  Փոխվարչապետն առաջարկեց գրավոր դիմել կառավարությանը` տարածքի հետ կապված  խնդիրների լուծման  եւ ծրագրին ընթացք տալու համար:

 

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728