Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի քաղաքացուն կալանքից չազատեցին․«Փաստինֆո»

Փետրվար 10,2014 20:48

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է ընդդեմ առաջին  ատյանի դատարանի կալանավորման որոշման Թուրքիայի քաղաքացի Օսման Ուգուրլուի պաշտպան Արտակ Գարոյանի բողոքը: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց իրացնելու նպատակով՝  մաքսանենգությամբ,  թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող  Թուրքիայի քաղաքացու  պաշտպան, փաստաբան   Արտակ Գարոյանը:

Պաշտպանը միջնորդել էր բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, և վերացնել կալանավորումը, կամ գրավի դիմաց ազատ արձակել նրան:

Ըստ Ա.Գարոյանի՝ նախաքննական մարմինն արգելել է իր պաշտպանյալին հեռախոսազանգի միջոցով կապվել իր հարազատների հետ, սակայն նրան թույլատրվել է նախաքննական մարմնի միջոցով նամակ ուղարկել հարազատներին:

 

Մանրամասները կարող եք կարդալ՝ «Փաստինֆո»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728