Լրահոս
Օրվա լրահոսը

Խուզարկությամբ «Կարաբին» հրացան է հայտնաբերվել

Փետրվար 13,2014 12:19

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, փետրվարի 10-ին, ժամը 19.10-ին, բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արթուր Բ.-ին և 1951 թ. ծնված Գագիկ Վ.-ին: Նրանք խոստովանել են, որ 2011 թ. ամռանը Գեղաշեն գյուղի «Մարտիրոսի դաշտ» կոչվող վայրից գտել են հրազենի նմանվող սարք` երեք փամփուշտով, որը հաջորդ օրը տվել են նույն գյուղի բնակիչ Արմեն Հ.-ին:

Ոստիկանության ծառայողները փետրվարի 11-ին Արմեն Հ.-ին տանը և կից օժանդակ շինություններում կատարված խուզարկությամբ հայտնաբերել են «Կարաբին» տիպի հրացան, որն ուղարկվել է փորձաքննության:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ոստիկանություն

Լուսանկարը՝ արխիվային

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728