Լրահոս
Օրվա լրահոսը

Վ. Գասպարյանը կպատժի ակտիվիստին հարվածող ոստիկանին, եթե պարզվի, որ նման բան եղել է. Գալա

Փետրվար 13,2014 13:20

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրապարակային խոստում է տվել, իսկ Գյումրի վերջին այցելության ժամանակ, երբ հանդիպում ունեցավ Շիրակի մարզպետարանի դահլիճում մարզի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հայտարարեց, որ ՀՀ ոստիկանությունում որևէ մեկին չեն հարվածելու եւ չեն ծեծելու, իսկ եթե հանկարծ այդպիսի դեպք գրանցվի, ոչ միայն համակարգից կհեռացվի, այլեւ Վ. Գասպարյանն ինքը կպատժի բոլոր այն ոստիկաններին, ովքեր կհանդգնեն այդպիսի արարք գործել:

Եվ ահա երեկ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժին Մաշտոցի պողոտայից բերման ենթարկված Հայ ազգային կոնգրես կուսակցության ակտիվիստներից լրագրող Անի Գեւորգյանը հայտարարեց, որ իրեն հարվածել են ոստիկանությունում, խլել հեռախոսը, իսկ հարվածողը բարձրաստիճան ոստիկան է:

ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանի մամլո խոսնակ Աշոտ Ահարոնյանից հարցրեցինք, թե ՀՀ ոստիկանապետը տեղյա՞կ է տեղի ունեցածից եւ տեր կանգնելո՞ւ է իր խոստմանը, պատժելո՞ւ է արդյոք կարգազանց ոստիկանին:

Քրիստինա Մկրտչյան

Նյութի մանրամասները կարդացեք Գալա- ի  կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728