Լրահոս
Օրվա լրահոսը

Մետրոպոլիտենի երեք աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից. Azatutyun.am

Փետրվար 14,2014 19:10

«Ազատություն». Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի երեք մեքենավարներ՝ Անդրանիկ Գևորգյանը, Գագիկ Գալստյանը և Սևակ Հովհաննիսյանը, հեռացվել են աշխատանքից այն բանից հետո, երբ նրանք մասնակցել էին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիային:

«Ազատության» հետ զրույցում աշխատանքից ազատվածներից Անդրանիկ Գևորգյանը փոխանցեց, որ իրենց աշխատանքից հեռացրել են առանց որևէ պատճառաբանություն ներկայացնելու:

«15 տարի աշխատում ենք մետրոպոլիտենում, որևէ նկատողություն չենք ստացել: Այսօր տնօրինությունը ընդամենը տեղեկացրել է, որ գործատուի ցանկությամբ պայմանագիրը խզվում է», – նշեց Անդրանիկ Գևորգյանը:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728