Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Պիպոյանը կարծում է, որ գազի մեջ կարող է օդ խառնված լինել (Տեսանյութ)

Փետրվար 17,2014 16:59

Այսօր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կազմակերպած գազի կալորիականության վերաբերյալ քննարկմանը ներկա էր  նաեւ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը, որն իր կարծիքը հայտնեց գազի որակի վատթարացման եւ կալորիականության չափաբաժնի ստուգման խնդիրների վերաբերյալ:

«Քննարկումից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մենք երկրում ընդհանրապես պրոբլեմներ չունենք եւ բոլորով հավաքվել ենք այստեղ՝ դրանում համոզվելու համար: Սակայն կան շատ ակնառու խնդիրներ, որոնք հիմա կթվարկեմ»:

Պրն Պիպոյանը օրինակ բերեց այն փաստը, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն պնդում է, որ եթե գազի մեջ օդ խառնվի, ապա այն կդառնա պայթյունավտանգ. «Սակայն ես կարող եմ գրականություն ներկայացնել, որտեղ գրված է, որ նույն օդի որոշակի տոկոսը գազի համար պայթյունավտանգ չէ»:

Պրն Պիպոյանը նաեւ պնդում է, որ գազի մեջ առկա է կարմիր բոց, որը արդեն թվում է կասկածելի:

Պրն Պիպոյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը ուսումնասիրություն է կատարել այն ընտանիքներում, որտեղ կա փոքր երեխա. «Թե՛ նախորդ տարի եւ թե՛ այս տարի այդ բնակարաններում կաթսան աշխատել է առավելագույն ջերմաստիճանով: Այսինքն՝ ծախսը պետք է լիներ միշտ նույնը: Նախորդ տարի կարելի էր ապահովել 27 աստիճան ջերմություն, այս տարի 22 աստիճան՝ քանի որ այս տարի ցուրտ էր: Սա պետք է ծախսի հետ խնդիր չառաջացներ: Սակայն քաղաքացիների մոտ այն 10-12 տոկոսով ավելի շատ էր»:

Պրն Պիպոյանը նաեւ պնդում է, որ գազի կալորիականությունը ստուգելուց զատ պետք է ստուգել նաեւ գազի ֆիզիկոքիմիական ցուցանիշները:

Բաբկեն Պիպոյանի կարծիքով՝ այս խնդիրները չլուծած՝ անիմաստ է ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի գազի կալորիականության ստուգման խնդրով:

Մանրամասն՝ շուտով տեսանյութում

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728