Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդթին պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով

Փետրվար 17,2014 20:07

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է միջազգային և հանրային իրավունքի բնագավառում Գերմանիայի հեղինակավոր մասնագետներից մեկին, Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդթին, ով ՀՀ անկախության հռչակումից հետո տարիներ շարունակ ակտիվ իրավախորհրդատվական գործունեություն է ծավալել մեր երկրում:

Հանրապետության Նախագահը, բարձր գնահատելով պրոֆեսոր Լուխթերհանդթի նշանակալի ծառայությունները Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի ամրապնդման գործում, Օթթո Լուխթերհանդթին պարգևատրել է ՀՀ պետական բարձր պարգևով՝ Մխիթար Գոշի մեդալով: Նախագահն ընդգծել է, որ շնորհիվ իրավունքի ոլորտում պրոֆեսոր Լուխթերհանդթի երկարամյա գործունեության, ակադեմիական արժեքներին նրա նվիրվածության, ինչպես նաև հայ ժողովրդի ու Հայաստանի համար իր մասնագիտական արժեքավոր խորհրդատվությամբ, Օթթո Լուխթերհանդթն այն գիտնականն է, ով հատկապես արժանի է այդ պարգևին:

 

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728