Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության պետը Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է

Փետրվար 17,2014 20:37

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է փաստացի օտարված և համապատասխան ձևակերպումներ չստացած տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման  հարցում աջակցել քաղաքացիներին` տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և իրավական խորհրդատվություն:

Բացի այդ, ոստիկանության պետը Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է նաև շահագրգիռ կողմերի, մասնավորապես` ապահովագրական ընկերությունների, հասարակական կազմակերպությունների, ինչպես և անհատ անձանց հետ ուսումնասիրել ԱՊՊԱ տեղեկատվական համակարգի, Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրի համադրման արդյունքում կայացված որոշումների հիման վրա ի հայտ եկած ու տարիներ շարունակ փաստացի վաճառված, սակայն ձևակերպումներ չստացած տրանսպորտային միջոցների սեփականատերերի խնդիրը և կարճ ժամկետում ներկայացնել առաջարկություններ դրանց լուծման ուղղությամբ:

Տեղեկատվություն ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել + 374 /10/ 564588 հեռախոսահամարով:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728