Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Դատելով ՀՀԿ-ական էնտուզիազմից, կաստինգը դեռ կշարունակվի». «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 18,2014 12:54

«ՉԻ»-ն երեկ հարց ուղղեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին. «ՀՀԿ բոլոր տրամաչափի գործիչները,

հայտնի ու անհայտ ֆեյքերը, Կարեն Ավագյանից, Արմեն Աշոտյանից եւ Հերմինե Նաղդալյանից սկսած՝ այս երկու օրերին պատասխանում են Ձեզ, որի առանցքում հետեւյալ միտքն է՝ ինչպե՞ս եք Դուք համարձակվել մեկնաբանել Սերժ Սարգսյանի խոսքը։ Բայց Դուք կարծես թե չեք շտապում պատասխանել։ Ինչո՞ւ»։

Ի պատասխան Նաիրա Զոհրաբյանը նշեց. «ԲՀԿ համագումարից հետո ինձ պատասխանելու կաստինգ է հայտարարված՝ «ո՞վ ավելի սուր կպատասխանի» ազատ թեմայով։ Ասեմ, որ առ այս պահը բոլոր պատասխաններն ինձ անկեղծորեն զվարճացրել են։

Բայց ես շարունակում եմ հետեւել կաստինգին եւ խոստանում եմ գրագետ պատասխանի դեպքում անպայման արձագանքել: Իսկ առ այս պահը արձագանքի արժանի որեւէ պատասխանի, կներեք, դեռ չեմ հանդիպել։ Սակայն, դատելով ՀՀԿ-ական էնտուզիազմից, կաստինգը դեռ կշարունակվի,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728