Լրահոս
Օրվա լրահոսը

«Յուրահատուկ հնարավորություն էր տեղեկանալու ԵՄ կենտրոնի գործունեությանը Երեւանում». մրցանակակիրները ԵՄ կենտրոնում

Փետրվար 20,2014 13:11

Անուշ Թորոսյանը նախ ստացավ առաջին մրցանակ նոութբուքը՝ ԵՄ դեսպանի կողմից, հետո ներողություն խնդրեց ԵՄ կենտրոնում հավաքվածներին փոքր-ինչ ուշանալու համար. Վանաձորից էր եկել: «Շատ ուրախ եմ, որ այս պահին այստեղ ներկա եմ գտնվում, բոլոր մասնակիցներին ես շնորհավորում եմ, որովհետեւ ինձ նման շատերն են բոլոր հարցերին ճիշտ պատասխանել, սակայն ինձ է բախտ  վիճակվել ստանալու առաջին մրցանակը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր ԵՄ կենտրոնում Հայաստանում Եվրամիության դեսպան Տրայան Հրիսթեան մրցանակներ հանձնեց առցանց վիկտորինայի հաղթողներին:

Նա նշեց, որ վիկտորինայի անցկացումը լավ գաղափար է եւ պետք է անպայմանորեն շարունակել:

«Մեզ համար շատ հաճելի էր տեղեկանալ, որ այդքան մարդ մասնակցեց վիկտորինային եւ ինչպես հասկանում եմ՝ ձեզանից բոլորը վիկտորինային ճիշտ պատասխան են տվել: Եվ ես շատ ուրախ եմ, որ առցանց վիկտորինան ոչ միայն վիրտուալ շփման հնարավորություն դարձավ, այլ նաեւ դրան հետեւեց այսօրվա հանդիպումը,  որը հնարավորություն է եւս մեկ անգամ խոսելու երկկողմ համագործակցության մասին»,- ասաց դեսպան Տրայան Հրիսթեան:

Երկրորդ՝ նեթբուք մրցանակը ստացած թարգմանչուհի Նինել  Միքայելյանը, շնորհակալություն հայտնեց ԵՄ կենտրոնին նման վիկտորինա անցկացնելու համար: «Սա նաեւ յուրահատուկ հնարավորություն էր տեղեկանալու ԵՄ կենտրոնի գործունեությանը Երեւանում»,- ասաց նա:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728