Լրահոս
Օրվա լրահոսը

Կիևում խախտվել է զինադադարը. «Ամերիկայի Ձայն»

Փետրվար 20,2014 17:33

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում խախտվել է երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության առաջնորդների միջև զինադադարի մասին մի քանի ժամ առաջ ձեռք բերված համաձայնություն, նոր բախումների ընթացքում զոհվել է առնվազն 17 մարդ:

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում խախտվել է երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության առաջնորդների միջև զինադադարի մասին մի քանի ժամ առաջ ձեռք բերված համաձայնությունը:

Նոր բախումների ընթացքում, ականատեսների համաձայն, զոհվել է առնվազն 17 մարդ:

Կիևում նոր բռնությունների մասին հաղորդագրությունները ստացվել են այն ընթացքում, երբ Եվրամիության անդամ երեք պետությունների արտգործնախարարները ծրագրում են քննարկել Ուկրաինայում չդադարող ճգնաժամը երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ:

Եվրամիությունը հինգշաբթի ավելի ուշ նախատեսում է արտակարգ հանդիպում անցկացնել Բրյուսելում՝ քննարկելու համար Ուկրաինայում տեղի ունեցած բռնությունների համար պատասխանատվություն կրողների նկատմամբ հնարավոր պատժամիջոցների սահմանումը:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ու ընդդիմության առաջնորդներն ավելի վաղ համաձայնվել էին հայտարարել «զինադադար» և սկսել ուղիղ բանակցություններ՝ վերջ տալու համար երկրում գնալով սաստկացող բռնություններին:

Այս մասին հայտարարություն էր հրապարակվել Ուկրաինայի նախագահի կայքում՝ Կիևում Ուկրաինայի ընդդիմության հիմնական երեք առաջնորդների հետ անցկացված բանակցություններից հետո:

Ուկրաինայում ընդդիմության հետ «զինադադար» հայտարարելուց ժամեր առաջ նախագահ Յանուկովիչն աշխատանքից հեռացրել էր երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, իսկ Ուկրաինայի զինված ուժերը հանդես էին եկել ամբողջ երկրում «ահաբեկչական խմբավորումների» նկատմամբ միջոցառումների ձեռնարկելու մասին:

Արմեն Հովհաննիսյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728