Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Անանյան. «Բեսթսելերներն անում ենք խղճի մտոք»

Փետրվար 21,2014 17:22

Այսօր «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխությունը: Հյուրերն էին «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը և Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
«Երևանյան բեսթսելեր» նախագիծը սկսել ենք մեկ տարի առաջ՝ միտված հայ գրքի, գրականության, ընթերցանության խրախուսմանը: Եվ տեսնում ենք, որ ամեն շաբաթ թե′ գրքերի վաճառքը, թե′ ընթերցումների թիվն ավելանում է»,- ասաց պրն Անանյանը:

Նա ասաց, որ իրենք այժմ աշխատում են 7 գրախանութների հետ, որոնցից շաբաթական կտրվածքով ստանում են տվյալները: Դրանք իրենց մոտ փոփոխությունների չեն ենթարկում: «Եվ այն հանգամանքը, որ այդ գրախանութները շարունակում են աշխատել մեզ հետ, վկայում է, որ բեսթսելերներն անում ենք խղճի մտոք, ազնվորեն»,- ասաց պրն Անանյանը:

Մրցանակաբաշխությանը կար 6 անվանակարգ: Պրն Անանյանը կարդաց անվանակարգերն ու հաղթողների անունները՝
«Ժամանակակից հայ հեղինակ»- Վարուժան Ոսկանյան, «Շշուկների մատյան» վեպ
«Տարվա ամենապահանջված թարգմանություն»- Հովհաննես Այվազյան, Գաբրիել Գարսիա Մարկես. «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» վիպակ
«Տարվա արտասահմանյան բեսթսելեր»- Աքրամ Այլիսլի, «Քարե երազները» վիպակ
«Բեսթսելերների տարվա հրատարակիչ»- ԱՆՏԱՐԵՍ հրատարակչություն
«Տարվա մանկական ստեղծագործություն մայրենի լեզվով»- Լևոն Անանյան, «Մայրենի լեզվի դասը» ստեղծագործություն
«Ամենապահանջված թարգմանական մանկական ստեղծագործություն»- ԲՈՒԿԻՆԻՍՏ հրատարակչություն, «Մաշան և արջը. առաջին հանդիպում» մանկական ստեղծագործություն
Պրն Անանյանը նաև կարևորեց մրցանակաբաշխության համար ընտրված օրը. «Այս օրը՝ փետրվարի 21-ը, պատահական չենք ընտրել: Փորձել ենք համադրել գիրք նվիրելու օրվա և մայրենի լեզվի օրվա հետ»:

Իսկ պրն Միլիտոնյանը, ամփոփելով գիրք նվիրելու օրը, ասաց. «Ուրախալի է, որ այդ օրը տոն են անվանում»:

Վարդուհի ԲԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728