Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ուկրաինայի նախագահը հանդես է եկել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու հայտարարությամբ. «Ամերիկայի ձայն»

Փետրվար 21,2014 18:37

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, փորձելով ավարտի հասցնել վերջին շաբաթվա ընթացքում սաստկացած քաղաքական ճգնաժամը, հանդես է եկել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությամբ և խոստացել է կազմել կոալիցիոն կառավարություն:

Նախագահ Յանուկովիչը, բացի այդ, խոստացել է կատարել սահմանադրական փոփոխություններ՝ սահմանափակելու համար իր լիազորությունները:

Այս հայտարարություններով Վիկտոր Յանուկովիչը հանդես է եկել իր կառավարության և երկրի ընդդիմության ներկայացուցիչների միջև հինգշաբթի լույս ուրբաթ անցկացված բանակցությունների արդյունքներով, որոնց կայացել են՝ Եվրամիության դիվանագետների միջնորդությամբ:

Եվրամիության բարձրաստիճան դիվանագետներից մեկի համաձայն, Ուկրաինայի կառավարությունն ու ընդդիմությունը նախնական համաձայնություն պետք է ստորագրեն ուրբաթ օրը: Ուկրաինայի ընդդիմությունը, սակայն որևէ մեկնաբանություններ չի ներկայացրել:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ամերիկայի ձայնի»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728